«Ալյանս» ավիաընկերությունը Հայաստանում կսկսի ավիափոխադրումներ 2016-ի մարտից՝ ասել է ընկերության հիմնադիր և տնօրեն Արարատ Սարգսյանը։ «Լիզինգի գծով ձեռք են բերվել Sukhoi Superjet - 100 (SSJ-100) երկու ինքնաթիռներ, որոնք գտնվում են մերձմոսկովյան Ժուկովսկում։ Մինչև 2017-ը նախատեսվում է պարկի թիվը հասցնել մինչև 6 ինքնաթիռի։ Ավիաընկերությունը ենթադրում է թռիչքները սկսել 2016-ի մարտի 27-ից»,- ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով` ընկերությունում աշխատում է 14 մարդ, որ նախկինում (ինչպես նաև Սարգսյանը) աշխատել են «Արմավիայում»։ «Ես երկու օր առաջ արտոնագիր եմ ստացել Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունից (ՔԱՊՎ) և հիմա զբաղված եմ IKAO-ում անդամակցություն ձեռք բերելով` թռիչքները սկսելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Սարգսյանը։ Նա նշեց, որ սկզբից ընկերությունը պլանավորում է ավիափոխադրումներ երեք ուղղություններով` Երևան-Մոսկվա, Երևան-Բեյրութ, Երևան-Թեհրան, հետագայում երթուղիներ կբացվեն Ռուսաստանի այլ քաղաքներ և Աշգաբադ։ Նրա խոսքով` Superjet-ի սպասարկումն ավելի էժան կլինի, քան Aerobus-ի, որ թույլ կտա անցկացնել ավելի ճկուն գնային քաղաքականություն։
Սարգսյանի խոսքով` ընկերությունը բացվել է 2014-ին։ Նա չի անվանել ընկերության ներդրողներին` նշելով, որ նրանք Ռուսաստանից են։